Վրաստանում Լեյբորիստական կուսակցության իշխանության գալու դեպքում կուսակցությունը խոստանում է ուսանողներին ազատել բարձրագույն կրթության վճարներից և ավելացնել թոշակները, հաղորդում է Interfax-ը:
Իր նախընտրական ծրագրով կուսակցության նախագահ Շալվա Նատելաշվիլինի հանդես է եկել չորեքաշբթի օրը Սպորտի պալատում` նախընտրական համագումարի ժամանակ:
Նատելաշվիլին թվարկել է գերակա խնդիրները, որոնց վրա կուսակցությունը կաշխատի «իշխանության գլուխ գալուց հետո»:
Մասնավորապես լեյբորիստները մտադիր են խախտել խոշոր բիզնեսը, որն այժմ նրանց պնդմամբ ամբողջությամբ պատկանում է իշխանություններին:
«Միխեիլ Սաակաշվիլուց, Դավիդ Կեզերաշվիլուց և Ցեզար Չոչելիից կառգրավվի նրանց սեփականությունը: Բնակչության վրայից կհանվեն բանկային պարտքերը, և այդ պարտքերը կմարեն բանկերի սեփականատերերը: Մենք կհրաժարվենք ՆԱՏՕ մտնելուց, չեղյալ կհամարվեն ջրի և աղբի վարձերը, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը երկու անգամ կկրճատվի»,- ասել է Նատելաշվիլին:









































