Ուսանողական համակարգող խորհուրդը վաղը կմիանա «Դավիթիանի» կազմակերպության երթին, որից հետո կդադարեցնի բողոքի ակցիան, հաղորդում է apsny.ge-ն:
Այսօր պետական գրասենյակի մոտ ակցիայի ժամանակ նրանք կսպասեն Պատրիարքի հայտարարությանը և դրանից հետո հետագա ակցիաների առնչությամբ որոշում կկայացնեն:
«Մի քանի րոպե առաջ մենք իմացանք, որ Պատրիարքը վաղը հայտարարություն կանի՝ կապված ընթացիկ գործընթացների հետ: Մենք կսպասենք այդ հայտարարությանը, որից հետո որոշում կկայացնենք մեր հետագա ծրագրերի առնչությամբ»,- հայտարարել են խորհրդի անդամները:
Վաղը հոգևորականության ներկայացուցիչները Խաչի համբարձման օրը պատրաստվում են Սպորտի պալատից մինչև Մետեխի կամուրջ երթ կազմակերպել: Դրանով նրանք իրենց համերաշխությունն են ցույց տալիս դատապարտվածներին և նրանց ընտանիքներին: Երթին որոշել են մասնակցել նաև ուսանողները:









































