Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00֊ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 1-ին փողոցի թիվ 55 տան բնակիչների վրա կատաղած շուն է հարձակվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Պիտբուլ ցեղատեսակի շունը հարձակում է գործել թիվ 55 տան բնակիչներ` 1983թ. ծնված Ռաիսա Գրիգորյանի և 1968թ. ծնված Ռուզան Գրիգորյանի վրա, ինչից տուժածները հոսպիտալացվել են «Սբ.Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն: