Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի Գյուղական համայնքների համաժողով: Այն տեղի կունենա հոկտեմբերի 5-6-ին՝ Ջերմուկ քաղաքում: Համաժողովի նպատակն է՝ գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցություն՝ ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով։
Համաժողովը կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն ԻԱՄ կողմից:
Հոկտեմբերի 6-ին նախատեսվում է փակման լիագումար նիստ: Համաժողովի ընթացքում կկազմակերպվեն բանախոսություններ և քննարկումներ` վեց թեմատիկ աշխատանքային խմբերում՝ ՏԻՄ-երի կողմից իրականացվող ծախսային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանության ձևավորում, տեղական տնտեսական զարգացումը և տեղական իշխանությունների դերը, տարածքային համաչափ զարգացում, կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Հայաստանում, տեղական ժողովրդավարություն և այլն:










































