Վիտալի Կլիչկոյի «ՈւԴԱՌ» կուսակցությունը դուրս է եկել երկրորդ հորիզոնական՝ որպես ուկրաինացիների նախընտրած քաղաքական առաջնահերթություն: Այս մասին են վկայում հարցախույզի արդյունքները, որոնք անցկացրել է Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը:
Վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականում է «Ռեգիոնների կուսակցությունը», որի օգտին պատրաստ է քվեարկել հարցախույզին մասնակցածների 22 տոկոսը:
«ՈւԴԱՌ»-ին աջակցում է հարցմանը մասնակցածների 14 տոկոսը, իսկ «Բատկիվշչինա» միավորված ընդդիմությանը՝ միայն 13 տոկոսը:
Հարցախույզի համաձայն՝ հոկտեմբերյան ընտրություններում 5 տոկոսի արգելքը կհաղթահարի նաև Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունը՝ նրան աջակցում է 9 տոկոսը:
Ուկրաինայում Գերագույն ռադայի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին:
Հարցումն անցկացվել է 2012թ. սեպտեմբերի 1-18-ը: Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիք ունեցող 2,024 մարդ:









































