Մախաչկալայի «Անժի»-ի տնօրեն Ռոբերտո Կառլոսը թիմի հետ մեկնել է Եկատերինբուրգ: Նշենք, որ ակումբը Ռուսաստանի գավաթի 1/16-րդ եզրափակչի շրջանակներում հանդիպելու է «Ուրալ»-ի հետ:
Եկատերինբուրգ հասնելուց անմիջապես հետո բրազիլացի նախկին ֆուտբոլիստն այց է կատարել քաղաքի գիշերօթիկ դպրոցներից մեկը:
«Ռեալ Մադրիդ»-ի նախկին խաղացողն իր հետ հուշանվերներ ու թանկարժեք նվերներ է տարել, որոնք մեծ սիրով ընդունել են երեխաները: Կառլոսը հանդիպման ընթացքում պատասխանել է դպրոցի սաներին հուզող բոլոր հարցերին:









































