Անգլիական «Չելսի»-ի պաշտպան Էշլի Քոուլը մերժել է «Չելսի»-ին մեկ տարվա պայմանագիր կնքելու հարցում: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մեկ տարի հետո լրանալու է, իսկ Քոուլն ակնկալում է ավելի երկար ժամկետով պայմանագրի երակարաձգում:
Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ, ապա Քոուլը նախնական պայմանագիր կստորագրի մեկ այլ ակումբի հետ: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ հունվարին ֆուտբոլիստը կարող է համալրել կաˊմ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի, կաˊմ իսպանական «Ռեալ»-ի շարքերը:






































