Աստղագետները և Hubble հեռադիտակը շարունակում են ցնցել մարդու երևակայությունը. NASA-ն խոշոր պլանով ցույց է տվել այն օբյեկտները, որոնք սովորական լուսանկարներում, որպես կանոն, երևում են մեխակի հատիկի չափով: Մինչ պրոֆեսիոնալ աստղագետները Hubble-ի լուսանկարներն օգտագործում են գիտական նպատակներով, Քեմբրիջի համալսարանի ուսանողը այդ լուսանկարներից ստեղծում էր արտ-օբյեկտ` կրկնօրինակելով Վինսենթ Վան Գոգի «Աստղային գիշեր» կտավը:
NASA-ի պաշտոնական կայքում նշվում է, որ աստղագետները իրենց ձեռքբերումն անվանել են տիեզերքի «բարելավված դիմանկար» և «մարդու ամենախորաթափանց հայացք դեպի տիեզերք»:
EXtreme Deep Field (XDF) տեխնոլոգիայի և 10 տարի շարունակ իրականացրած լուսանկարների համադրման շնորհիվ գիտնականներին հաջողվել է բազմաթիվ անգամ մեծացնել աստղային երկնքի որոշակի տեսանելի հատվածը և դրանում ուսումնասիրել 5500 գալակտիկա:
Արդյունքում գիտնականների ուշադրության կենտրոնում են հայտնվել 13,2 միլիոն տարվա պատմություն ունեցող գալակտիկաներ, այն դեպքում, երբ գիտնականների կարծիքով՝ տիեզերքի տարիքը 13,7 մլրդ տարի է:








































