Այսօր Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Վարդան Մամիկոնյանի արձանին կից տարածքում, մեկնարկեց «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը, որի նպատակն է աջակցել Հայաստանում սովորող սիրիահայ անապահով ուսանողներին:
Ինչպես նշեց փառատոնի կազմակերպիչներից «Միջազգային գործարար կապերի» ՀԿ նախագահ Մարիամ Մանուկյանը, փառատոնին մասնակցում են աշխարհի մոտ 20 երկրներից Հայաստան ժամանած գործարարներ, ՀՀ-ում գործող հյուպատոսությունների, դեսպանությունների ներկայացուցիչներ:
Արդեն ստեղծվել է ֆոնդ, և ողջ հանգանակությունը կփոխանցվի սիրիահայ անապահով ուսանողներին: Նշենք, որ այս տարի Հայաստանի բուհեր են ընդունվել մոտ 200 սիրիահայ ուսանողներ:
Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն էթնիկ, մշակութային միջոցառումներ: Այն կտևի մինչև սեպտեմբերի 28-ը, փակման արարողությունը տեղի կունենա ժամը 17.30-ին:











































