Էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի ճապոնական առաջատար արտադրող Hitachi Ltd.-ը ներկայացրել է տեղեկատվության բառացիորեն հավերժ պահպանման նոր մեթոդ: Օպտիկական կրիչի փոխարեն ընկերությունը առաջարկել է օգտագործել քվարցային ապակուց սկավառակներ: Այս մասին տեղեկացնում են ճապոնական լրատվամիջոցները:
Ընկերությունը պնդում է, որ այսկերպ ձայնագրված տվյալները կարող են պահպանվել հարյուր միլիոնավոր տարիներ: Hitachi-ն նախատեսում է նոր տեխնոլոգիան շուկա դուրս բերել 2015 թվականին՝ սկզբում կորպորատիվ գնորդների համար:
Նշենք, որ քվարցային ապակուց սկավառակները մի քանի ժամ դիմանում են Ցելսիուսի սանդղակով 1000 աստիճան ջերմությանը, ջրակայուն են և քիմիական ազդեցության չեն ենթարկվում:









































