Վաղը կառավարության նիստում նախատեսվում է բացասական եզրակացությամբ հավանություն տալ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծին:
Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն տալ արտոնագրային վճարները նաև ամսական պարբերականությամբ կատարել, իսկ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց՝ արտոնագրային վճարների համակարգում թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեություն իրականացնել:
Թեև կառավարությունն այս առաջարկը ընդունելի է համարում, սակայն նաև գտնում է, որ հարցի կարգավորման նպատակով նախագծով ներկայացված լուծումները ամբողջական չեն պետք է լրացնել, իսկ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում կարող են իրականացնել միայն պետական գրանցում ստացած և համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
Հաշվի առնելով օրինագծի վերանայման անհրաժեշտությունը՝ կառավարությունը դեմ է ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունմանը:









































