Բժիշկները նախազգուշացնում են, որ քաղցր ինչ-որ բան ուտելու հանկարծակի ծագած ցանկությունը կարող է վերահաս գլխացավի նշան լինել: Դա օրգանիզմում շաքարի պարունակության նվազեցման մասին վկայող ազդանշան է: Այս մասին տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Արյան մեջ շաքարի մակարդակը պահպանելու գործում լավ օգնում է, օրինակ, բանանը: Բացի այդ, ջրազրկումից խուսափելու համար պետք է օրական 2-3 լիտր հեղուկ խմել: Ջրազրկումը ուղեղի հյուսվածքների կրճատում է, ինչը ևս նպաստում է գլխացավի առաջացմանը:
Կարևոր է նաև ամեն օր առավոտյան արթնանալ միևնույն ժամին: Քնի ռեժիմի կտրուկ փոփոխությունը ևս կարող է գլխացավի պատճառ դառնալ:









































