O Globo-ն հաղորդում է, որ Փարիզում՝ Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի դիմաց, կանգնեցվել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի ու իտալացի խաղացող Մարկո Մատերացի արձանը:
Արձանը վերաբերում է Աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակիչ՝ Ֆրանսիա-Իտալիա խաղի՝ Զիդանի ու Մատերացիի միջև եղած դրվագին:








































