Աթենքի կենտրոնում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել կոշտ տնտեսական քաղաքականության և կառավարության պլանավորած բյուջետային կրճատումների դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար: Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներն ի պատասխան` սկսել են քարեր և դյուրավառ նյութերով լի շշեր նետել ոստիկանների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Այսօր Հունաստանում 24-ժամյա համընդհանուր գործադուլ է, որը կազմակերպել են երկու խոշոր արհմիությունները, իսկ Աթենքում՝ բողոքի երթ, որին մասնակցում է ավելի քան 50 հազար մարդ:
Համաձայն Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանավորվածությունների՝ Հունաստանը մինչև 2015 թվականը պետք է բյուջետային ծախսերը կրճատի 11,5 մլրդ եվրոյով՝ ստանալու համար 31,5 մլրդ եվրո ծավալով հերթական վարկային տրանշը: Պայմանների չիրականացման դեպքում Հունաստանը ստիպված կլինի դեֆոլտ հայտարարել:









































