Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Հիվանդանոցում մահացել է Արտաշավանի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի 3-րդ վիրավորը

Այսօր` սեպտեմբների 25-ին, Արմենիա բժշկական կենտրոնում մահացավ սեպտեմբերի 23-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորված 28-ամյա Մարինե Աբրահամյանը:

Ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է,որ սեպտեմբերի 23-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանի կողմից քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված քրեական գործը հարուցվել էր սեպտեմբերի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին Արուճ գյուղին հարող ճանապարհահատվածում տեղի ունեցած վթարի փաստով, որի ժամանակ մահացել էին 2 և վիրավորվել 3 մարդ:

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և նույն վարչության քննչական բաժնի աշխատակիցները պարզել էին, որ մահացածներն են՝ Մասիս քաղաքի բնակիչ, 31-ամյա Արաքսյա Աբրահամյանը և Արարատի մարզի Շամպայն գյուղի բնակիչ 24-ամյա Սասուն Գալստյանը, իսկ վիրավորներն են Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Մարինե Աբրահամյանը, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 26-ամյա Էդիկ Մաթևոսյանը և 29-ամյա Ռուզաննա Վարդանյանը, ում բնակության վայրը դեռ պարզվում էր:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ վիրավոր Մ. Աբրահամյանը մահացած Ա. Աբրահամյանի քույրն է, իսկ վիրավոր Էդիկ Մաթևոսյանն ու մահացած Սասուն Գալստյանը աշխատում էին Ոստիկանության Էրեբունու բաժնի պարեկապահակային ծառայության գնդում:

Վթարի ենթարկված «Օպել» մակնիշի 91 RV 001 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է Էդիկ Մաթևոսյանի անվամբ: Մահացածներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել քաղաքացիները, Աշտարակի հրշեջ փրկարարները՝ ՃՈ աշխատակիցների հետ:

Գիշերը վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանը:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ հավանականությունը մեծ է, որ հարուցված քրեական գործը կուղարկվի Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում