Սեպտեմբերի 25-ին Մադրիդում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ցույց, որի մասնակիցները դժգոհ են բյուջետային տնտեսության քայլերից: Ցուցարարները հավաքվել են Կոնգրեսի շենքից 100 մ հեռու, ակցիային մի քանի տասնյակ հազար մարդ է մասնակցել, փոխանցում է BBC-ն:
Ցուցարարները բղավել են «Նրանք քանդեցին երկիրը», «Դավաճանների կառավարություն» և «Նրանք գողացան ժողովրդավարությունը»` նոր ընտրությունների կոչ անելով:
Բողոքողների խոսքով` տնտեսական որոշումներ ընդունելիս կառավարությունը պետք է խորհրդակցեր ժողովրդի հետ:
Ցույցն ուղեկցվել է մեծաթիվ օրինախախտումներով, սակայն տուժածների մասին չի հաղորդվում:
Ցուցարարները պահանջել են Կատալոնիան անկախ ճանաչել:









































