Լիբիացի զինվորականները սկսել են դուրս հանել աշխարհազորայիններին և զինված խմբավորումների անդամներին Տրիպոլիի և նրա մերձակայքի պետական շենքերից: Այս մասին հայտնել է երկրի վարչապտի ներկայացուցիչ Մուհամմեդ ալ-Աքարին:
Նրա խոսքերով` խմբավորման անդամները դիմադրություն չեն ցուցաբերում և գործընթացը խաղաղ է անցնում, գրում է Intefax-ը:
Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին Լիբիայի կառավարությունը կոչ էր արել ցրել կառավարության կողմից չճանաչված բոլոր զինվորական կազմավորումները: Եկու օրվա ընթացքում աշխարհազորայինները պետք է հեռանային պետությանը պատկանող շենքերից, ինչը կապված է Բենղազիում ԱՄՆ-ի դեսպանի սպանության հետ:










































