Պատգամավորի պաշտոնում «Վրացական երազանք» կուսակցության` մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ միջազգային կազմակերպությունները գործող վարչակարգին թույլ չեն տա ընտրություններին ոչ մի ձայն գողանալ: Հայտարարությունը նա արել է «Պոլիտմետր» ծրագրում, փոխանցում է Грузия Online-ը:
Ըստ նրա` ոչ ոք չի կարողանա խանգարել վրացիների ազատության ձգտմանը, և միջազգային կազմակերպությունները սա լավ են հասկանում:
Իրակլի Ալասանիայի հայտարարությամբ` Սաակաշվիլիի կառավարման ամբողջ համակարգը փակուղի է մտել:
«Ավելի մեծ զգուշություն է անհրաժեշտ: Մենք պետք է կառավարենք մեր զգացմունքները, պետք է գնանք ընտրությունների և այնտեղ վերջ դնենք Սաակաշվիլիի վարչակարգին»,- ավելացրել է Ալասանիան: