Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Սկսվել է Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթի դատավարությունը

Ստամբուլի` անչափահասների գործերով դատարանում փետրվարի 28-ին տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթի գործով դատական առաջին նիստը, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

Նիստին ներկա չեն եղել Հրանտ Դինքի հարազատները` կինը, երեխաները, եղբայրները: Նրանք մտադիր են բոյկոտել նաև հետագա նիստերը: Նրանք բողոքում են Բեշիքթաշի գերագույն դատարանի` գործը անչափահասների դատարանին փոխանցելու դեմ: Այդ որոշումը գերագույն դատարանը հիմնավորել է նրանով, որ Սամասթը հանցագործությունը կատարելու պահին եղել է անչափահաս:

«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը տեղեկացրել է, որ անչափահասների գործերով դատավորը հենց սկզբից կանխակալ վերաբերմունք է դրսևորել Սամասթի նկատմամբ` նրան դիմելով «հանցանքի մղված անչափահաս» դիմելաձևով:

Էստուկյանը նաև տեղեկացրել է, որ սպանության գործով նոր հանգամանքներ են պարզվել` Էրգենեկոնի գործով դատավարության ժամանակ: Վկաներից մեկը հայտարարել է, որ Սամասթի հետ սպանության օրը ևս երկու հոգի են եղել:

«Հայր ու աղջիկ նկատել են որ Սամասթի հետ 2 հոգի կան, իսկ աղջիկը նույնիսկ տեղյակ է նրանց խոսակցությանը, սակայն դատարանում այս փաստի վրա բավարար ուշադրություն չի դարձվել»,- ասել է Էստուկյանը:

«Այն, ինչ այժմ բացահայտ է, արդեն 4 տարի առաջ էլ նույն չափով հայտնի էր, այսինքն` կրակողը հայտնի է, կրակողն իր հանցանքը չի ուրացել, այդ կրակողին զենք ապահովողը, Հրանտին սպանել խրախուսողը, թելադրողը` նա էլ է բռնված, նրանց կողքին կա երրորդը, և երեք հոգով այս գործը պիտի աշխատեն փակել», – շեշտեց Բագրատ Էստուկյանը` ամփոփելով. – «Փաստաբանները համոզված են, որ նրանց գործը դյուրացնող ահագին համակարգ կա. սա պետական պաշտոնյաներից բաղկացած համակարգ է, զինվորներից կամ սպաներից բաղկացած համակարգ է, և մինչև այդ մութ ծալքերը չհայտնաբերվեն, արդարություն չի հաստատվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում