Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Կանզաս-ԱԻՆ համագործակցությունը շարունակական է

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը։ ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման հիմնական նպատակն է եղել քննարկել Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ ԱԻՆ համագործակցության ուղղություններն ու նախանշել զարգացման հեռանկարները։

Ողջունելով ամերիկացի հյուրին` նախարար Ա. Երիցյանը մասնավորապես ասել է, որ ուրախ է իր գործընկերներին կրկին տեսնել ԱԻՆ-ում և վստահ, որ Հայաստան-Կանզաս փոխգործակցությունն ամուր և շարունակական է լինելու.
– Կուզենայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին Կանզաս հրավիրելու համար, որպեսզի մենք կարողանանք ծանոթանալ ամերիկյան «911» ծառայության օգտակար փորձին։

ԱԻ նախարարությունը բոլոր ուղղություններով գնում է առաջ, և անցած տարվա ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ ենք ունեցել։ ՀՀ կառավարության որոշմամբ ԱԻՆ տրամադրության տակ է անցել Գառնիի դիտարանը, որը կվերանորոգվի ու կդառնա գիտական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն։ Համոզված եմ, որ Ձեր հաջորդ այցելության ժամանակ Դուք այնտեղ կտեսնեք միջազգային չափանիշներին համապատասխան դիտարան։

Վերջերս տեղի է ունեցել ԱԻՆ նորակառույց համաբուժարանի բացումը, հանրապետությունում ավելացել է հակակարկտային կայանների թիվը, մեծացել է վստահությունը ՃԿԿ-ի արագ արձագանքման «911» ծառայության նկատմամբ։ Միայն 4 ամսվա ընթացքում մեզ մոտ բնակիչներից 400 հազարից ավելի զանգ է ստացվել։

Գեներալ-մայոր Լի Թաֆանելին նշել է, որ չնայած իր վերջին այցելությունից հետո ուղիղ մեկ տարի է անցել, ինքը զգալի փոփոխություններ և մեծ առաջընթաց է տեսնում.
-Ես տեղյակ եմ, որ վերջերս հայ փրկարարները մեծ զորավարժությունների են մասնակցել, որտեղ ԱԻ ուժերն իրենց գերազանց են դրսևորել։

Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց սեյսմիկ պաշտպանության ոլորտը, «911» ծառայության կատարելագործումը և տեխնիկական աջակցությունը։ Ամերիկյան հայտնի «911» ծառայությունը հիմնվել է դեռևս 1985 թ. և համարվում է աշխարհում լավագույններից մեկը, և այնտեղ հայկական «911» ծառայության մասնագետների վերապատրաստումը շատ օգտակար և գնահատելի կլինի։

Լի Թաֆանելին իր հերթին կարծիք է հայտնել, որ սեյսմիկ պաշտպանության ոլորտում իրենք էլ մեզանից կարող են սովորել, քանի որ վերջերս Կանզասի նահանգում գրանցված երկրաշարժի թույլ հետցնցումները մտահոգության առիթ են տվել։

Հանդիպման ավարտին ամերիկացի հյուրերը եղել են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում` նկատելի առաջընթաց արձանագրելով մեկ տարի առաջ տեսածի համեմատ։

Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը հավաստել է, որ ինքն ամեն ինչ կանի, որ ԱԻ նախարարության հետ համագործակցությունը գնալով ավելի խորանա և ընդլայնվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում