Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր մեկնել է ԱՄՆ, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի ԳԱ 67-րդ նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին նշված է պետության ղեկավարի Facebook-յան էջում:
Հաղորդվում է, որ Միխեիլ Սաակաշվիլին այսօր ելույթ է ունենալու ՄԱԿ-ի ԳԱ 67-րդ նստաշրջանում: Իր ելույթում նախագահը մի շարք կարևոր հարցերի հետ մեկտեղ խոսելու է այն բարձունքների ու խնդիրների մասին, որոնք ուղեկցում են Վրաստանում իրականացվող ներկայիս ժողովրդավարական վերակառուցման գործընթացին:
Պլանավորված է նաև, որ Սաակաշվիլին ԱՄՆ-ում ունենալու է բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ:









































