Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է «Մոնպելյե»-ի պաշտպան Մապ Յանգ-Մբիվայի ծառայություններով:
Կատալոնացիների ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի խնդրանքով տրանսֆերային շուկայում նոր կենտրոնական պաշտպան է փնտրում:
CalcioMercato.com-ի հաղորդմամբ` Յանգ-Մբիվայի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:
Երիտասարդ ֆուտբոլիստի` «Մոնպելյե»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին:









































