Monday, 06 07 2026
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը

«ԱրմենՏելը» պարգևատրել է Quadra Drive 2012 բաց առաջնության հաղթողներին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան պարգևատրեցին Quadra Drive 2012 միջազգային բաց առաջնության հաղթողներին: Սեպտեմբերի 15-ից 16-ը Տավուշի մարզում կայացած Jeep Trophy կողմնորոշում տիպի առաջնությանը մասնակցեցին 32 մարզիկ Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից:

Միջոցառումը մեկնարկել է Դիլիջան քաղաքում: Մարզիկները տոպոլոգիական քարտեզների օգնությամբ անցան երթուղու նշված կետերով, Մեծ և Փոքր Մայմեխ սարերով` հասնելով Իջևան, որտեղ էլ հայտարարվեց ավարտը: 16-ժամյա մրցույթի հաղթող ճանաչվեցին ամենաշատ միավոր հավաքած մարզիկները:

Արտաճանապարհային մեքենաների դասում հաղթող ճանաչվեցին երևանցիներ Դավիթ Մարտիրոսյանը, Ռուբեն Սահակյանը և Լյուդվիգ Երմազյանը, ովքեր համապատասխանաբար գրավեցին առաջին, երկրորդ և երրորդ տեղերը: Քառացիկլետների դասում հաղթողները նույնպես Երևանից էին: Էդուարդ Գայֆաջյանը, Գարեգին Արզումանյանը և Հակոբ Ղարախանյանը համապատասխանաբար նվաճեցին ոսկի, արծաթ և բրոնզ:

«Հերթական անգամ հայ մարզկները ապացուցեցին իրենց վարպետությունը դժվար անցանելի ճանապարհներին` ցուցաբերելով դիմացկունություն և մեծ կամքի ուժ: «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ հայ մարզիկներին, մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ, նոր ռեկորդներ և հաղթանակին հասնելու մեծ ցանկություն», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն իր հերթին նշեց. «Ադրենալին» ասոցիացիայի անունից ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ԱրմենՏել» ընկերությանն` էքստրեմալ սպորտաձևերի ամենատարբեր մրցություններին աջակցելու համար: Երախտապարտ ենք նաև այն ներդրման համար, որ ընկերությունն ունեցավ ոչ միայն պրոֆեսիոնալ վարորդների այլ նաև երիտասարդ մարզիկների զարգացման և թիմային ոգի դաստիարակելու գործում»:

Նշենք, որ մարզիկներն ընդհանուր առմամբ հաղթահարեցին 180 կմ: Մրցույթներին հետևում էին Դիլիջանի, Իջևանի և մոտակա գյուղերի հազարավոր բնակիչներ: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ Իջևան քաղաքում և ուղեկցվեց տոնական համերգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում