Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի իսլամական կուսակցության (ԱԻԿ) ղեկավար նիստը: Ադրբեջանցի իսլամիստները նիստի ժամանակ քննարկել են երկրում տիրող հասարակա-քաղաքական իրավիճակը:
Նիստի մասնակիցները համաձայնության են եկել, որ արևմտյան երկրներում և մասնավորապես ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում Մուհամմեդ մարգարեի դեմ ուղղված գործողությունները հանդիսանում են իսլամի դեմ կեղտոտ մտադրությունների հետևանք, ինչի համար էլ բնական են Ադրբեջանում ու արտասահմանում այդ կապակցությամբ բողոքի ակցիաները:
Ադրբեջանցի իսլամիստները պայմանավորվել են ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ անցկացնել սեպտեմբերի 29-ին: Նրանք այդ մասին իրազեկել են Բաքվի գործադիր իշխանություններին, որոնք դեռ չեն պատասխանել:








































