Մադրիդի «Ռեալ»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը կարծում է, որ Լա Լիգայում վերջին անհաջողություններից հետո թիմը կարևոր հաղթանակ տարավ «Ռայո Վալեկանո»-ի հետ խաղում.
«Շատ ուրախ ենք, որ կարողացանք հաղթանակ տոնել, քանի որ թիմին այն շատ էր անհրաժեշտ: «Ռեալ»-ը ցանկանում է իր լավագույն մարզավիճակը ձեռք բերել, իսկ խաղացողներն անդադար մարզվում են դրան հասնելու համար:
«Ռայո»-ի հետ խաղերը միշտ բարդ են լինում: Անցած մրցաշրջանում նույնպես դժվարին հաղթանակ տարանք նրանց հարկի տակ: Այս արդյունքին հասնելու համար ներդրել էինք մեր ողջ ուժերը: Մրցաշրջանը նոր է մեկնարկել: Հաղթանակներն առջևում են»,- հայտարարեց հարձակվողը:










































