Thursday, 04 06 2026
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայաստանի արտգործնախարարը` Ավստրիայում

Երեկ մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ավստրիա:

Էդվարդ Նալբանդյանին Վիեննայի իր նստավայրում ընդունեց Ավստրիական Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախագահ Ֆիշերը նշեց, որ Ավստրիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացմամբ և ամրապնդմամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արտգործնախարարը Ավստրիայի նախագահին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: Նախագահ Ֆիշերը խնդրեց իր ողջույներն ու բարեմաղթանքները հայտնել ՀՀ նախագահին և շնորհակալությամբ ընդունելով հրավերը՝ ասաց, որ սիրով կայցելի Հայաստան:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը ԵՄ ծրագրերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում, զարգացող տնտեսական կապերը, մշակութային փոխանակումների ակտիվացումը արդեն կարևոր ձեռքբերում են, որի վրա հիմնվելով հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում համագործակցությունը առավել ամրապնդելու և ընդլայնելու համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրների շուրջ:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ էր:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին աշխատանքային ճաշի ձևաչափով:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ ինքը ջերմությամբ է հիշում անցյալ տարի Երևան կատարած այցը, և Հայաստանի իր գործընկերոջ այցելությունը լավ հնարավորություն է Երևանում մեկնարկած երկխոսությունը շարունակելու համար: Նախարար Շպինդելեգերն ընդգծեց, որ հայ-ավստրիական հարաբերություններում հիրավի նոր էջ է բացվել, և Ավստրիան պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով իր ավստրիացի գործընկերոջը Վիեննա այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-ավստրիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, որը հիշարժան է բարի ավանդույթներով և փոխադարձ բարեկամության դրսևորումներով, և իր այցելության հիմնական նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, որոնք ունեն չօգտագործված մեծ ներուժ:

Հայաստանի և Ավստրիայի հարաբերությունները խթանելու նպատակով նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման համար:

Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շեշտեցին երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը:

Նախարարներ Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ փոխգործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Ավստրիական կողմի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ակնկալիքները: Նախարար Շպինդելեգերը վերահաստատեց իր երկրի աջակցությունը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին և հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը:

Հանդիպմանը մանրամասն քննարկվեց մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությունը և դրանց խորացման ուղղությունները: Գոհունակությամբ նշվեց, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ավստրիական գրադարանի բացման փաստը, և մտքեր փոխանակվեցին հումանիտար ոլորտում այլ ծրագրերի իրականացման ընթացքի շուրջ, Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության վերաբերյալ:

Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելեց Ավստրիայի խորհրդարան, ուր հանդիպեց խորհրդարանի երկրորդ նախագահ պարոն Ֆրից Նոյգեբաուերի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-ավստրիական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի խորացմանը վերաբերող, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի և Ավստրիայի պատվիրակությունների համագործակցության հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին:

Ֆրից Նոյգեբաուերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության հիմնական ուղղությունները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Էդվարդ Նալբանդյանը նաև ներկա գտնվեց խորհրդարանի լիագումար նիստին, որտեղ պատգամավորները ծափահարությամբ ողջունեցին Հայաստանի արտգործնախարարի ներկայությունը նիստերի դահլիճում:

Առավոտյան Էդվարդ Նալբանդյանն ծաղկեպսակ դրեց և հարգանքի տուրք մատուցեց ավստրիացի ականավոր գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի շիրիմին:

Վիեննայում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Վիեննայի Մխիթարյան միաբանություն, որն այս տարի նշում է իր 200-ամյակը: Նախարար Նալբանդյանը շրջայց կատարեց և ծանոթացավ եկեղեցում, թանգարանում և գրադարանում ընթացող վերանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցավ միաբանության անդամների հետ:

Այցի մեկնարկի օրը ավստրիական հեղինակավոր Der Standard օրաթերը ծավալուն հարցազրույց հրապարակեց Էդվարդ Նալբանդյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում