ԱՄՆ-ը գնահատական է տվել Բելառուսում կայացած խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարության կարծիքով՝ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:
«Սեպտեմբերի 23-ին Բելառուսի խորհրդարաական ընտությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, և դրանց անցկացումը չի կարելի համարել ազատ և արդար»,- հայտարարել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Ընդ որում, Վաշինգտոնը հենվում է ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական գնահատականների վրա, որի համաձայն՝ ընտրությունները եղել են «ոչ մրցակցային հենց սկզբից», տեղի է ունեցել ընտրության սահմանափակում, բացակայել են ընտրական հանձնաժողովի կողմից անկաշառությունը և քվեների հաշվման պատշաճ գործընթացը:
ԱՄՆ-ը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին միջոցներ ձեռնարկել միջազգային պարտավորությունները կատարելու ուղղությամբ՝ կապված իրական ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և մարդու իրավունքները հարգելու հետ:
«Ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ուժեղացումը, այդ թվում՝ բոլոր քաղբանտարկյալների ազատարձակումը և վերականգնումը շարունակում են մնալ ամենակարևորը Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների բարելավման համար»,- ասվում է հայտարարության մեջ:




































