ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ վարչապետի փոփոխության հարց բարձրացնում է հիմնականում ԲՀԿ-ն, կարո՞ղ ենք ասել, որ ԲՀԿ-ն ցանկություն ունի գրավել վարչապետի պաշտոնը, ասել է.
«Թող ուզեն, թող պահանջեն: Ադրբեջանն էլ Ղարաբաղն է ուզում քանի տարի շարունակ` հա ուզում է, պահանջում է, բայց հետո՞ ինչ: Քաղաքական զարգացումներն ունեն իրենց օրենքները: Եթե կուսակցությունները քաղաքական վերլուծություններ անեին, նման հայտարարություններ չէին անի: Թող վերլուծեն ու տեսնեն` դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Թե չէ` հենց այնպես ժողովրդին ասել՝ եկեք կառավարություն փոխենք, նախագահ փոխենք, անընդունելի է»:









































