ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Խալեդ Մաշալը վերջերս պաղեստինյան խմբավորման ղեկավարության հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին:
Associated Press-ի փոխանցմամբ` Մաշալը հայտնել է, որ չի մասնակցի ՀԱՄԱՍ-ի ղեկավարի ընտրություններին, սակայն այդ պաշտոնում կմնա, քանի դեռ կազմակերպության նոր առաջնորդ չի ընտրվել: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա այս տարեվերջին:
Հիշեցնենք` ՀԱՄԱՍ-ը, որը ԱՄՆ-ի, Եվրամիության և Իսրայելի կողմից դիտարկվում է որպես ահաբեկչական կազմակերպություն, վերահսկում է Գազայի հատվածը:









































