Իտալական հարավային Ապուլիյա շրջանում մեկ մարդ զոհվել և ևս 18-ը վիրավորվել են գնացքի և բեռնատարի բախման ժամանակ, հաղորդում է TMNews-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհի մասին:
Համաձայն դեպքի վայրից ստացված տեղեկությունների՝ բախման պատճառը եղել է բեռնատարը, որը երկաթգծերից դուրս է եկել այն ժամանակ, երբ ուղեփակոցն արդեն ներքև էր իջել: Բեռնատարի վարորդը հասցրել է դուրս թռչել`տեսնելով արագ մոտեցող գնացքը:
Բախման արդյուքնում գնացքը դուրս է եկել երկաթգծերից, զոհվել է մեքենավարը, 18 ուղևոր ստացել է վնասվածք և դիմել բժշկի:
Ինչպես հաղորդում է Agi գործակալությունը, բեռնատարի վարորդը, ով ռումինացի է, ձերբակալվել է: Նրան գնացքին աղետի ենթարկելու և չկանխամտածված սպանության մեղադրանք է առաջադրվել:







































