Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ Սումգայիթի զոհերի

Փետրվարի 27-ին Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցու բակում տեղադրված Նահատակաց խաչաքարի մոտ, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում ադրբեջանցիների կողմից վայրագորեն սպանված երեսունից ավելի հայերի հիշատակը ոգեկոչելու համար:

Արարողությանը ներկա էին Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, Մոսկվայի հայ դաշնակցական կազմակերպությունը, Ռուսաստանի հայ կանանց միությունը, տարբեր համալսարաններում սովորող ուսանողներ, Սումգայիթ քաղաքի նախկին բնակիչներ:

«Այսօր եկել ենք՝ ցույց տալու մեր հավատարմությունն ու նվիրումն այն արժեքներին, որոնց համար ապրել են մեր նախնիները: Մեծ են եղել մեր ազգի կորուստները: Ապրեցինք Եղեռն և շարունակությունը եղավ Սումգայիթը: Այսօր ժամանակն է ոչ թե սգալու, այլ արժանապատիվ ապրելով, որպես ճշմարիտ քրիստոնյաներ, մեր արդար իրավունքի պահանջատերը լինելու: Այսօր առավել, քան երբևէ մեզ անհրաժեշտ է համերաշխություն ու միաբանություն: Թող Աստված զորացնի մեզ սիրո մեջ, որպեսզի կարողանանք լինել միաբան և հավերժացնել Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը»,- ասաց սրբազան հայրը:
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի խոսքերով, Սումգայիթի դեպքերը չկոտրեցին հայի կամքն ու վճռականությունը, այլ ավելի ամրապնդեցին: Դեսպանի կարծիքով, երբ խաղաղ ճանապարհով լուծվի Արցախի հիմնախնդիրը, կպատժվեն նաև Սումգայիթի ոճրագործները:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի
մամլո դիվան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում