Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Դատավորին ապալիազորել են

Նախագահի հրամանագիրը չկա` Եվրադատարանը վճիռ կկայացնի:

«…Գլուխդ ուտելու ես, դատախազությունը կուռ համակարգ ա, անկախությունը էդ մենակ թղթի վրա ա, էդ սահմանած ազատությունը գիտես, թե ոնց կարան օգտագործեն հենց քո դեմ, ինքդ էլ կզարմանաս»,- տարիներ առաջ ասել էր դատախազության ներկայացուցիչ Ֆրեդիկ Բաղդասարյանը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Անահիտ Սաղաթելյանին:

Եվ վերջինս իսկապես զարմացել էր, քանի որ այդպես էլ դատախազության «թրի տակով չէր անցել» և շարունակել էր իրացնել օրենքով ամրագրված դատական անկախությունն ու դատավորի ազատությունը. նրա դեմ սկսել էին կաշառք վերցնելու, խարդախության հիմքերով քրեական գործեր հարուցել, իսկ 2004-ից ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցրել էին նրա լիազորությունները: «Եթե այն ժամանակ այսքան բանը գլխովս անցած լիներ, ես ինքս դիմում կգրեի, կխնդրեի` ինձ ազատ թողնել, ինչ ուզում է` թող լինի: Ես ուղղակի այն ժամանակ շատ վստահ էի` եթե մի բանը չկա, ինչպես կարող են չեղած տեղից… Իսկ հիմա, քանի գնում, այնքան հասկանում եմ, որ քրեական գործերը հենց չեղած տեղից են անում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց նախկինում` դատավոր, այժմ` փաստաբան Անահիտ Սաղաթելյանը: Այս տարի նա սպասում է ՄԻԵ դատարանի վճռին, քանի որ անցյալ տարվա փետրվարին արդեն ավարտվել է Եվրադատարանի և Հայաստանի կառավարության միջև հարցուպատասխանը: Դիմումը Եվրոպական դատարան է հասել երկու հիմքով` արդար դատաքննության և արդյունավետ պաշտպանության բացակայության:

Բանն այն է, որ 2004-ին` դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք, Անահիտ Սաղաթելյանի պաշտոնեական լիազորությունները դադարեցվել են. «…Այն հիմնավորմամբ, որ արդարադատություն իրականացնելիս ես թույլ եմ տվել օրինականության խախտում: Դա ինձ համար մինչև հիմա անհայտ է (կոնկրետ չի նշվել, թե ինչ խախտման մասին է խոսքը.- խմբ.): Իմ բազմաթիվ խնդրանքներին, որ պարզեմ, թե ինչում է կայանում խախտումը` այդպես էլ ես չստացա, որովհետև արդարադատություն որպես այդպիսին, ես չեմ կայացրել: Արդարադատությունը կայացվում է այսպես` դատավճիռ, վճիռ կամ վերջնական դատական ակտ կայացնելով, և եթե դա բեկանվում կամ փոփոխվում է վերադաս դատական ատյանների կողմից, նոր կարելի է ինչ-որ դատական ակտի մասին խոսել: Էն գործով, որով ինձ մեղադրում են արդարադատություն իրականացնելիս կոպիտ խախտում թույլ տալու մեջ, և դրանով էլ իմ լիազորությունները դադարեցրել են, ես ընդհանրապես որևէ ակտ չեմ կայացրել: Այսինքն` որևէ արդարադատություն չեմ կայացրել, որը քննարկման դրվեր վերադաս մարմինների կողմից: Իսկ ըստ օրենքի` այլ մարմինների անհամաձայնությունը դատական ակտի հետ կամ դատավորի գործողություններին` ոչ մի արժեք չունի կամ դա հիմք չէ, որ գնահատվի` օրինականության խախտում»,- նշում է Անահիտ Սաղաթելյանը` ասելով, որ ինքը փորձել է ներպետական դատական երեք ատյաններում պարզել իր լիազորությունները դադարեցնելու հիմքերը և պաշտպանել իր իրավունքները: Սակայն հայրենի դատարանները գտել են, որ այդ հարցի քննարկումն իրենց ընդդատյա չէ… քանի որ, այսպես ասած, «շեֆը» միշտ ճիշտ է, և նրա` դատավորի լիազորությունները դադարեցնելու հրամանագիրը բեկման ենթակա չէ (եթե կա): Դե բնական է` ո՞վ կհամարձակվեր կասկածի տակ դնել «շեֆի» որոշումը: Եվ անպաշտպան մնացած դատավորը ստիպված դիմել էր Եվրոպական դատարան` երկու հոդվածով:

«Դատարանին ուղղված դիմումում հենց այդպես էլ նշել եմ. ես չեմ վիճարկում իմ մեղավորությունը կամ անմեղությունը, այլ` կա՞ աշխարհում մի ատյան, որտեղ ես կկարողանամ վիճարկել իմ իրավունքները: Հետո ես այնտեղ մանրամասն գրել էի` ընթացակարգային խախտումների մասին: Եվրոպական դատարանը, ի զարմանս ինձ… 6-րդ հոդվածով` արդար դատաքննության հիմքով էլ ընդունեց: Եվ ես չէի պատկերացնում, որ այդ հոդվածով կընդունի, որովհետև մինչ այդ գործի ընդունումը, Կոնվենցիայով չպաշտպանված, Կոնվենցիայի պաշտպանության տակ չէր մտնում դատավորի լիազորությունների դադարեցումը, սակայն Եվրոպական դատարանը որոշեց փոխել իր դիրքորոշումը: Եվ արդյունավետ պաշտպանության բացակայության հիմքով է դիմումը տրվել, ընդ որում` ոչ թե ոչ արդյունավետ պաշտպանության, այլ` պաշտպանության բացակայության հիմքով»,- պարզաբանեց եվրոպական արդարադատությանը սպասող նախկին դատավորը:

Սակայն հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Սաղաթելյանի լիազորությունների դադարեցման մասին ՀՀ նախագահի հրամանագրի օրինակը ո՛չ Սաղաթելյանին են ուղարկել, ո՛չ էլ` պաշտոնական տեղեկագրի մեջ կա: Իսկ նախագահի հրամանագիրը ուժի մեջ է մտնում` պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց կամ անձի կողմից այն ստանալուց հետո, ում վերաբերում է: Ընդ որում` մինչ Եվրադատարան-ՀՀ կառավարություն հարցուպատասխանը կավարտվեր` Ա. Սաղաթելյանի դեմ քրգործեր հարուցվեցին` 2001թ.-ին ինչ-որ քաղաքացիական գործով դատական արձանագրություններում և վճռում կեղծիքներ թույլ տալու փաստով (ՀՀ քրօրի 314 հոդված.- խմբ.), որը հետագայում կարճվեց վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, սակայն ըստ Ա.Սաղաթելյանի` պետք է կարճվեր հանցակազմի բացակայությամբ, ոչ մեղադրական բովանդակություն ունեցող դատական ակտով: Իհարկե, այն կարճելու որոշումը հետագայում վերացրեց հայրենի վճռաբեկ դատարանը, իսկ ավելի ուշ ևս մեկ քրեական գործ հարուցվեց Սաղաթելյանի դեմ` կաշառք վերցնելու փաստով: Ա.Սաղաթելյանի կարծիքով, քրեական հետապնդումների նպատակը իր` համակարգ վերադառնալու ճանապարհը փակելն է, իսկ եթե իր իրավունքների խախտման փաստը հաստատվի, ինքը դիմելու է դատարան` նախկին պաշտոնում վերականգնվելու պահանջով: Սակայն անձը չի կարող նշանակվել դատավոր, եթե նրա նկատմամբ կա մեղադրական դատավճիռ կամ ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդման դադարեցում: Ինչ վերաբերում է շարժառիթին, ապա զրուցակցիս խոսքով. «Դա ավելի խորը արմատներ ունի. ես հիմա որ նայում եմ մեր դատարանների վիճակը և դատավորների կեցվածքը, հասկանում եմ ու հիմա համաձայն եմ իրենց դիրքորոշմանը, որ ես այդտեղ ավելորդ էի, որովհետև ես իրենց համակարգում չէի ինտեգրվում: Ես երբեք չեմ կատարել դատախազության պատվերը, և դա հենց ճակատագրական է եղել ինձ համար»:

Ըստ Սաղաթելյանի` դատախազությունից սպառնացող վտանգը արտահայտվել է Ֆրեդիկ Բաղդասարյանի արտահայտություններում. «Ֆրեդիկ Բաղդասարյանը էն ժամանակ շրջանային դատախազն էր, հետո` Լոռու մարզային դատախազի տեղակալը, կարծեմ… (Նա ասել է դատավորին)…Գլուխդ ուտելու ես… անկախությունը էդ մենակ թղթի վրա ա…, էդ սահմանած ազատությունը գիտես, թե ոնց կարան օգտագործեն հենց քո դեմ, ինքդ էլ կզարմանաս»… Ու դատավորը զարմացավ… Այժմ երևի զարմանալու հերթը պետությանն է:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում