Սեպտեմբերի 20-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվել է ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Բազմամարդ հանդիսությանը ներկա են եղել Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի ու արվեստի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Բելգրադում նորանշանակ ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը:











































