Սեպտեմբերի 23-ին, ժամը 23.00-ին, Բաշինջաղյան փողոցի և Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել ինքնաշեն մոտոցիկլետ և Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա: Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:








































