Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Ռուդիկ Ղուկասյանը, ով հայտնի է Ուդո մականունով:
Նա ընտրություններում մրցակից չի ունեցել և նրա օգտին, ըստ ԿԸՀ հրապարակած նախանական տվյալների, քվեարկել է 7 203 ընտրող:
Սևանում քաղաքապետի ընտրություններին 19.356 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 9.659 ընտրող, այսինքն՝ 49.90 տոկոսը:
Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 379 համայնքներից 318-ում:








































