ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ամերիկյան CNN հեռուստաալիքին քննադատել է Բենղազիում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի օրագրից գրառումներ հրապարակալեու համար: Այս մասին փոխանցում է BBC-ն` հղում անելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցչին: Նա նշել է, որ չնայած մահացածի հարազատների խնդրանքներին` գրառումները հրապարակելը CNN-ի կողմից ահավոր էր:
Օրագիրը գտել են CNN-ի աշխատակիցները Բենղազիում՝ ԱՄՆ-ի հյուպատոսարանում: Իր գրառումներում դեսպանն ուշադրություն է դարձրել ծայրահեղական գաղափարների, մասնավորապես, ռադիկալ իսլամիզմի աճի վրա, նաև` որ վերջին ժամանկներում Լիբիայում ապրելը դարձել է ոչ անվտանգ:
Հիշեցնենք, որ Սթիվենսը և ԱՄՆ դեսպանության երեք աշխատակից սպանվել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման հետևանքով:











































