Ամենահեղինակավոր հեռուստատեսային մրցանակաբաշխության` «Էմմի փրայմթայմի», որը համարվում է «Օսկարի» հեռուստատեսային նմանօրինակը, հաղթողների անուններն ԱՄՆ-ում կհայտարարվեն արևմտյան ափի ժամանակով կիրակի երեկոյան,- հաղորդում է РИА Новости-ն:
64-րդ մրցանակաբաշխության ֆավորիտներն են` «Խենթերը» (Mad Men) և «Դաունթոնի աբբայությունը» (Downton Abbey) սերիալները, որոնք ներկայացված են համապատասխանաբար 17 և 16 անվանակարգերում: «Ժամանակակից ընտանիք» (Modern Family) սերիալը ներկայացված է 14 անվանակարգում:
Անվանակարգերի թվով մրցույթում առաջատար է HBO հեռուստաալիքը (81 անվանակարգ), դրան հետևում են CBS (60 անվանակարգ) և PBS (58 անվանակարգ) հեռուստաալիքները:
«Էմմի փրայմթայմը» կազմակերպել է Ամերիկայի ազգային հեռուստաակադեմիան (National Academy of Television Arts & Sciences):
«Էմմի» մրցանակը հանձնվում է 463 անվանակարգերում:











































