Եգիպտոսի նախագահի խորհրդական Մոհամեդ Սաիֆը BBC-ին հաղորդել է, որ երկրի մի շարք քաղաքական կուսակցություններ պայմանավորվել են, որ կհասնեն Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղ համաձայնագրում փոփոխություններ մտցնելուն:
Նրա խոսքերով՝ 1979 թվականի խաղաղ համաձայնագրի 5-րդ հոդվածը, որը սահմանափակում է Սինայի թերակղզում եգիպտական զորքերի թվաքանակը, պետք է փոխվի:
Ավելի վաղ Իսրայելը Եգիպտոսին կոչ է արել Սինայի հարավում զինված իսլամիստների հարձակումների աճը դադարեցնել, սակայն միաժամանակ համաձայնել է եգիպտական ուժերի թվաքանակի ժամանակավոր ընդլայմանը:
Նախօրեին Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ Իսրայելը չի համաձայնի Եգիպտոսի հետ պայմանագրում մշտական փոփոխություններ իրականացնելուն:









































