Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչները հաստատում են, որ երկրի տարածքի մեծ մասը գտնվում է իրենց վերահսկողության ներքո: Ապստամբների հրամանատարներից մեկի խոսքով` Դամասկոսին մոտենալու հարցում իրենց խոչընդոտում է միայն կառավարական ուժերի ավիացիան: Այս մասին հաղորդում է «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայությունը:
Երեկ Սիրիայի ազատ բանակի հրամանատար Ռիադ ալ-Ասաադը հայտարարել էր այն մասին, որ ապստամբների շտաբը Թուրքիայից տեղափոխվել է իրենց կողմից վերահսկվող սիրիական տարածք:
Կառավարական ուժերի և ապստամբների միջև մարտերն ընթանում են երկրի տարբեր շրջաններում: Իրավապաշտպանների տյալներով` շաբաթ օրը ավիահարվածի տակ են հայտնվել Հալեպի, Համայի, Հոմսի, հյուսիսային Իդլիբ նահանգի առանձին շրջաններ: Այդ շրջաններում ակտիվորեն գործում են ապստամբները: Լոնդոնում գործող սիրիական իրավապաշտպան բյուրոյի հավաստամամբ` շաբաթ օրը երկրում սպանվել է առնվազն 150 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ:
Երկուշաբթի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարածաշրջան կատարած իր առաջին այցի, Բաշար Ասադի և ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներով զեկույց կներկայացնի:









































