Անգլիական «Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը Անգլիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղից առաջ հորդորել է թիմի հարձակվող Լուիս Սուարեսին ձեռքսեղմում ունենալ «մանկունյանցիներ»-ի պաշտպան Պատրիս Էվրայի հետ:
Հիշեցնենք, որ Ուրուգվայի հավաքականի հարձակվողը նախորդ մրցաշրջանում ռասիստական արտահայտություններ էր արել Էվրայի հասցեին ու դրա հետևանքով ութ խաղով որակազրկվել: Այդ դեպքից հետո ֆուտբոլիստները, կարծես, թշնամացել են ու նույնիսկ ձեռքսեղմում չեն ունենում միմյանց հանդիպելիս:
«Ես ուղղակի կարծում եմ, որ առաջ շարժվելու ժամանակն է: Լուիսին խորհուրդ եմ տալիս ձեռք մեկնել Էվրային ու առաջ ընթանալ: Իհարկե, դա նրա անձնական խնդիրն է: Բայց ես կնախընտրեի, որ այդպես աներ: Նրանց երկուսի համար էլ հանդիպումը դրական նոտայով սկսելու հնարավորություն կա»,- ասել է Սթիվեն Ջերարդը:








































