Եգիպտոսի Գերագույն դատարանը հաստատել է խորհրդարանի արձակման օրինականությունը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Դատարանի որոշումը խորհրդարանականներից մեկի հայցի արձագանքն էր, ով պահանջում էր օրենսդիր մարմնի երկու երրորդի վերականգնում` այն դեպքում, երբ խորհրդարանի մեկ երրորդը խախտումներով է ընտրվել:
Ավելի վաղ Սահմանադիր Գերագույն դատարանը հաստատել է, որ պատգամավորների մեկ երրորդը ընտրակեղծիքներով է ընտրվել:
Ներկա դրությամբ օրենսդիր իշխանությունը պատկանում է Մոհամմեդ Մուրսիին, ով ավելի վաղ այն կիսում էր Գերագույն խորհրդի զինվորականների հետ:







































