Մադրիդի երաժշտական փառատոնի ժամանակ երիտասարդների շրջանում սկսված անկարգությունների հետևանքով տուժել է 60 մարդ, որից 10-ը հոսպիտալացվել են: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
MTV-ի կազմակերպած Madrid Beach open air փառատոնի ժամանակ անկարգություններ էին սկսվել, երբ կազմակերպիչները փակել էին հրապարակ տանող անվճար մուտքը, քանի որ հրապարակը գերբեռնված էր: Արդյունքում շուրջ 1000 երիտասարդներ անկարգություններ են հրահրել մոտակա փողոցներում:
Ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` անկարգությունները տևել են մոտ 4 ժամ: Հրդեհվել են աղբամանները, ավերվել ավտոբուսի կանգառները, տեղացել շշերի տարափ: Անկարգությունները ճնշելուն միջամտել է ոստիկանությունը: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ` ոստիկանությունը երիտասարդների դեմ ռետինե փամփուշտներ է կիրառել:








































