Բելգիայի կառավարության ղեկավար Էլիո Ռի Դուպոն հայտարարել է իր մահվան դեպքում ներքին օրգանների դոնոր դառնալու ցանկության մասին:
Ինչպես գրում է Lifenews-ը, 61- ամյա քաղաքական գործիչը Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է օրգանների հետմահու դոնոր դառնալու պատրաստակամության մասին:
«Այո’, ես իմ համաձայնությունն եմ տալիս՝ օգտագործելու իմ օրգանները դոնորության համար, եթե մահանամ: Այսօր 1200 մարդ սպասում է փոխպատվաստման , իսկ 2011թ. 66 մարդ մահացավ` այդպես էլ չսպասելով իր հերթին: Մեզ անհրաժեշտ է խրախուսել դոնորությունը, քանի որ մի մարդու մեծահոգությունը կարող է կյանք փրկել»,-հայտարարել է նա:








































