Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարները հանդիպում են կազմակերպել, որի ժամանակ կքննարկվի «Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցաման, կամ նոր մարզադաշտի կառուցման հարցը:
Եթե որոշվի վերակառուցել մարզադաշտը, ապա պետք է ստեղծվի նոր առևտրի կենտրոն, մեծացվի անվճար ավտոկանգառի տարածքը: Բացի այդ, մարզադաշտը պետք է տեղավորի 105.000 մարդ:
Ակումբի նախագահ Սանդրո Ռոսելն արդեն հայտարարել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով այդ աշխատանքները կտևեն 3-4 տարի:








































