Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Գյումրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ պարտության մատնեց առաջնության ետնապահ «Արարատ»-ին: Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով:
«Շիրակ» – «Արարատ»` 3:2
0:1 Պալտաջյան (6′, ինքնագոլ), 1:1 Ֆոֆանա Բեկո (18′), 2:1 Բարիկյան (28′) 2:2 Ոսկանյան (33′, 11մ), 3:2 Մկրտչյան (52′)
Այս հաղթանակից հետո «Շիրակ»-ն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 43-ի, իսկ «Արարատ»-ն ունի 11 միավոր:






































