«Միլան»-ը շատ անհաջող է մեկնարկել 2011/12 մրցաշրջանում, ինչը չի կարող գոհացնել ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիին: Tuttosport-ը տեղեկացնում է, որ ակումբի նախագահը Տասոտիին կրկին առաջարկել է զբաղեցնել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:
Սիլվիոն հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆիլիպո Ինձագիի ու Ջենարո Գատուզոյի հետ, որոնք հրաժարվել են դառնալ Տասոտիի օգնականները:
Իտալական մամուլը տեղեկացնում է, որ «Ուդինեզե»-ի հետ խաղը կարող է վերջինը լինել Ալեգրիի համար «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:





































