ԱՄՆ-ում Ջեյմս Հոլմսի կողմից Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ երեք տուժածներ դատի են տվել կինոթատրոնին, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Նրանք սեփականատիրոջը մեղադրում են այն բանում, որ շենքում անվտանգության միջոցառումներ կիրառված չէին:
Սա առաջին մասնավոր մեղադրանքն է, որ առաջադրվել է «Ավրորա» կինոթատրոնում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել էր 12 և վիրավորվել 58 մարդ: Ներկայումս պետական մեղադրողները Ջեյմսին մեղադրում են սպանություն և սպանության փորձ կատարելու հոդվածներով:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել 2012թ. հուլիսի 20-ին: «Սև ասպետ. Լեգենդի վերադարձը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Հոլմսը ներխուժել է կինոթատրոն, արցունքաբեր գազ փչել դահլիճում, այնուհետև կրակ բացել հանդիսատեսի վրա: Երիտասարդ մարդասպանին ուղղորդած նպատակը մինչ այժմ հայտնի չէ:









































