Կանադացի թենիսիտ Միլոշ Ռայոնիչը, ով ներկա պահին Բանգկոկում է՝ թենիսի՝ սեպտեմբերի 24-ին մեկնարկող առաջնությանը մասնակցելու, պատմեց, թե ինչպես է անցկացնում իր ժամանակը նախքան մրցաշարի մեկնարկը:
«Երեկ մենք ազատ ժամանակ ունեինք ու որոշեցին այցելել Թաիլանդի տեսարժան վայրերը: Սա հրաշալի կղզի է, ինձ շատ դուր եկավ: Ի դեպ, ինձ նույնիսկ հաջողվեց փիղ հեծնել»,- գրել է Ռայոնիչը Twitter-ի իր միկրոբլոգում:






































