Ինչպես արդեն հաղորդել էինք, ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի կնոջ ինթնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կոլորադո նահանգում: Պարզվում է` պատճառը օդաչուի սրահում բռնկված հրդեհն է եղել: Այս մասին հաղորդում է TMZ պորտալը` հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին:
Ավելի վաղ հաղորդում էին, որ ինքնաթիռը թռչել է Նևադա նահանգի վրայով և ճարահատյալ վայրէջք է կատարել ծխակալման պատճառով:
Անձնակազմը հրդեհի բռնկումից հետո արտակարգ վայրէջքի որոշում է կայացրել: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, տուժածներ չկան:








































