ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին 2011-ին հարկերը վճարել է 14,1%-անոց տարիֆով, մինչդեռ երկրում միջին տարիֆը 25-35% է, ասվում է թեկնածուի շտաբի հրապարակած փաստաթղթերում, փոխանցում է РИА Новости-ն:
Ուրբաթ օրը Ռոմնին սկսել է հրապարակել իր հարկերի վճարելու տվյալները, ինչը մի քանի ամիս շարունակ պահանջում էին դեմոկրատ Բարաք Օբամայի շտաբն ու նրան սատարող լրատվամիջոցները: Դեմոկրատները Ռոմնիին մեղադրում են ստելու մեջ:
«Միթ Ռոմնին 2011 տարվա ընթացքում վաստակել է 13,7 մլն դոլար և 1,94 մլն հարկ է վճարել, ինչը կազմում է 14,1%-ը: Ռոմնիի ընտանիքը 4 մլն դոլար բարեգործությանն է հատկացրել»,- ասված է թեկնածուի շտաբի հաղորդագրության մեջ:
Թեկնածուի շտաբը խոստացել է հրապարակել նրա ավելի վաղ ժամանակի հարկային տվյալները:
Շտաբը հայատարություն չի արել Ռոմնիի` 2001-ից հետո Bain Capital-ի հետ համագործակցության վերաբերյալ:
Ներկայումս Օբման նախագահ վերընտրվելու ավելի մեծ շանսեր ունի: Տարբեր հարցումների արդյունքներով` գործող նախագահը 1-6%-ով առաջ է իր մրցակցից:







































